Պետրոսյանը և Մարտիրոսյանը հաղթանակներ տարան աշխարհի առաջնության 8-րդ տուրում  

Armenpress 11:43, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից ոչ-ոքի խաղաց միայն Արամ Հակոբյանը: Հաղթանակներ տարան Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեց Շանթ Սարգսյանը:

8-րդ տուրից հետո Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանն ունեն 6-ական միավոր: 7,5 միավորով առաջատարը Պարհամ Մաղսուդլուն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am