ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂՒՂ

Armenpress 10:01, 13 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 13-ին կայանալու է ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրությունը: 
Նախատեսված է նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրության քվեարկությունը:

Սեպտեմբերի 12-նիստում առաջադրվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի երեք թեկնածու` Էդգար Սեդրակյանը, Արգիշտի Ղազարյանը և Արծրուն Միրզոյանը: «Ծառուկյան» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am