«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում, այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային Ժողովի լրատվության և հանրային կապերի վարչությունից:
«Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է Ադրբեջանի Հանրապետությանը հայտարարել պատերազմ»,- նշված է ՀՀ ԱԺ որոշման մեջ:
- «Շանթ-2018.» ԱԳՆ-ն մի շարք պայմանական փաստաթղթեր է մշակել
- Մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային
ռեսուրսի ներգրավմամբ
- «Շանթ-2018». ՀՀ ԱԺ աշխատակազմում ամփոփվել են «Շանթ-2018» զորավարժության
արդյունքները
- «Շանթ-2018». ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության
արդյունքները
- «Շանթ-2018». Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային արժեքների
պայմանական տեղափոխվում է կատարվել