1000х90.jpg (78 KB)

Արամ Սարգսյանը վստահեցնում է՝ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը  հակահեղափոխության վտանգ չի պարունակում

Armenpress 22:03, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանն անհիմն է համարում այն կասկածները, որ եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, կարագանա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

«Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի: Եթե դուք կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը կխթանի այդ գործընթացը, ապա սխալվում եք: Ինչից է, որ արդարադատության նախարարի պաշտոնը վստահում եք Արտակ Զեյնալյանին, իսկ քաղաքապետի աթոռը վստահելիս վախենում եք հակահեղափոխության վտանգից»,- «Արմենպրես»,-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում ասաց Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև վերջերս գաղտնալսված և հրապարակված հայտնի ձայնագրությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի առաջին քայլը պետք է լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի անվտանգության ապահովումը:

«ԱԱԾ-ն գլխավոր խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարում միլիոնների վերադարձն է, այլ՝ երկրի անվտանգության ապահովումը: Պետք է պարզել՝ ով է արել այդ ձայնագրությունը ու աներկբա պատժել»,- հավելեց նա:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am