Բացահայտվել է հանցագործության 50 դեպք

Armenpress 20:27, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 4, ծեծի 3, յուրացման կամ վատման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթուղթ կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք : 

Հայտնաբերվել և կամավոր ներկայացել է 2 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 և առգրավման՝ 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am