Յունկերը կոչ Է արել ԵՄ-ի առանձին որոշումներն ընդունել որակյալ մեծամասնությամբ

Armenpress 17:25, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն արտաքին քաղաքականության հարցերում պետք Է որակյալ մեծամասնությամբ ընդունի առանձին որոշումներ, դրա ժամանակը եկել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Մենք կպատրաստենք առաջարկություններ, որպեսզի արտաքին քաղաքականության առանձին, բայց ոչ բոլոր բնագավառներում հնարավոր լինի որոշումներն ընդունել որակյալ մեծամասնությամբ»,-ասել Է Յունկերը՝ Ստրասբուրգում ծրագրային ճառով ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առջեւ: ԵՄ-ի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում Յունկերի մանդատը լրանում Է 2019 թվականի աշնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am