BMW-ն անվարորդ մոտոցիկլետ Է ստեղծել

Armenpress 17:14, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BMW-ի մոտոցիկլետների ստորաբաժանումը տեսանյութով ցուցադրել Է այն բայքի նախապիպը, որը հանդերձված Է ինքնավար կառավարման համակարգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փորձարարական R1200GS-ը կարող Է ինքնուրույն սկսել շարժումը, անցնել շրջադարձերը եւ կանգ առնել: Ընկերությունում այն կարծիքին են, որ ապագայում նման մշակումները կարող են ավելի անվտանգ դարձնել մոտոցիկլետներով կատարվող ուղեւորությունները:

Հոլովակին կից նկարագրության մեջ, որը YouTube-ում հրապարակվել Է BMW Motorrad ալիքով, նշվում Է, որ ընկերությունը մտադիր չԷ առաջ տանել ինքնավար կառավարման տեխնոլոգիան որպես այդպիսին: Դրա փոխարեն BMW Motorrad-ի ինժեներները ցանկանում են մոտոցիկլետներն ինտեգրել կայունության հսկողության Էլեկտրոնային համակարգում, որը կառաջարկի խոչընդոտների շրջանցման առավել անվտանգ երթուղի եւ կմեծացնի ընդհանուր կայունությունը կրիտիկական իրավիճակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am