1000х90.jpg (78 KB)

Եվրախորհրդարանը որոշեց Հունգարիային պատժել կոռուպցիայի եւ ժողովրդավարության խախտման համար

Armenpress 16:50, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի երկրներից մեկի՝ Հունգարիայի կառավարությանը պատժ ելու ընթացակարգ Է գործարկել իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ կոռուպցիայի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի զեկույցի եւ բանաձեւի շուրջ բանավեճերում, մեղադրել Է եվրապատգամավորներին, որ նրանք ցանկանում են իր երկրին պատժել ներգաղթի դեմ պայքարելու եւ այն բանի համար, ինչը Օրբանն ինքը համարում Է քրիստոնեական արժեքների պաշտպանություն:

Օրբանի ընդդիմախոսներն առարկել են նրան, նշելով, որ Հունգարիայի իրադրության վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցում խոսվում Է դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունների, մամուլի ազատության սահմանափակման, ինչպես նաեւ Եվրամիության դրամաշնորհների բաշխման հետ կապված չարաշահումների մասին: Սակայն մոտ ժամանակներս Հունգարիային իրական պատիժ չի սպառնում ձայնի իրավունքի ժամանակավոր զրկման տեսքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am