Իսպանիայում «Ժառանգության գիշեր» են անցկացնելու

Armenpress 16:25, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական այն քաղաքները, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, սեպտեմբերի 15-ին անցկացնելու են մեծ տոն՝ «Ժառանգության գիշերը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիային մասնակցելու են 15 քաղաքներ, որոնց թվում են՝ Սեգովիան, Տարագոնան, Սանտյագո դե Կոմպոստելան, Տոլեդոն, Սալամանկան, Մերիդան եւ ուրիշներ: Միջոցառման նպատակն անհրաժեշտությունն Է՝ նշելու Իսպանիայի քաղաքների համար ՅՈւՆԵՍԿՕ-ի օբյեկտի կարգավիճակի կարեւորությունը, որտեղ ահա արդեն 25 տարի անցկացվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքներ:

Տոնի ծրագրում են՝ Էքսկուրսիաներ, շոուներ, թատերական ներկայացումներ, երաժշտական ելույթներ՝ փողոցներում ու պատմական շենքերում: Քաղաքների բոլոր մշակութային հաստատությունները՝ թանգարանները, տաճարները, առանձնատները, այցելուների համար բաց կլինեն ողջ գիշերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am