Արոնյանը մեկնարկեց «Champions Showdown» մրցաշարում

Armenpress 16:28, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկեց «Champions Showdown» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսն է: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը հաղթեց, իսկ երկրորդը՝ ավարտեց ոչ-ոքի: Կայծակնային շախմատի առաջին պարտիայում նա կիսեց միավորը և երկրորդում՝ պարտվեց: Այժմ երկու գրոսմայստերներն էլ ունեն 2-ական միավոր:

Գրոսմայստերները դեռևս մի քանի պարտիա կխաղան ավելի ուշ: Champions Showdown-ին մասնակցում են 10 շախմատիստներ, ովքեր կմրցեն արագ և կայծակնային շախմատում: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 14-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am