ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տատյանա Դորոնինան նշում Է ծննդյան 85-ամյակը

Armenpress 14:59, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, Մոսկվայի Գորկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տատյանա Դորոնինան նշում Է ծննդյան 85-ամյակը: Արտիստուհուն շնորհավորել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը սեպտեմբերի 12-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում:

Պուտինը նշել Է, որ բացառիկ ինքնանվիրման, վառ ու ինքնատիպ տաղանդի շնորհիվ Դորոնինային հաջողվել Է ստեղծել խորը դրամատիկական կերպարներ, որոնք դարձել են հայրենական թատերական արվեստի ու կինեմատոգրաֆի իսկական գլուխգործոցներ:

«Դորոնինայի ոճը» միշտ Էլ իսկական վարպետի աշխատանքն Է»,-ընդգծել Է Պուտինը: Նա առողջություն, հաջողություններ ու բարօրություն Է մաղթել դերասանուհուն: 1987 թվականին Դարոնինան դարձել Է Մոսկվայի Մ,Գորկու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհին ու գեղարվեստական ղեկավարը՝ այնտեղ բեմադրելով 20-ից ավելի ներկայացումներ, ինչպես նաեւ դերեր կատարելով «Բալենու այգում», «Մակբեթ»-ում եւ այլ բեմադրություններում:

Տատյանա Դորոնինան լայնորեն հայտնի Է որպես կինոդերասանուհի:

Նրա համար դեբյուտային դարձավ Զոյայի դերը Միխայիլ Կալատոզովի «առաջին Էշելոնը» մելոդրամայում (1955 թ.): Դերասանուհու առավել հայտնի աշխատանքների թվում են՝ Նադյան՝ «Ավագ քույրը» մելոդրամայում (1966, ռեժիսոր՝ Գեորգի Նաթանսոն), Նյուրան՝ «Երեք բարդի Պլյուշչիխայում» ֆիլմում (1967, ռեժիսոր՝ Տատյանա Լիոզնովա), բորտ-ուղեկցորդուհի Նատաշա Ալեքսանդրովան՝ «Դարձյալ սիրո մասին» մելոդրամայում (1968, Գեորգի Նաթանսոն), Շուրա Օլեւանցեւան՝ «Խորթ մայրը» դրամայում (1973, Օլեգ Բոնդարեւ) եւ այլք: Ընդամենը Դորոնինան նկարահանվել Է 15 գեղարվեստական ֆիլմերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am