«Շանթ-2018». Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ

Armenpress 14:58, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների  շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Երկրի վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը և սցենարային իրավիճակից բխող զեկույցները լսելուց հետո հանձնարարել շարունակել համակարգված և օպերատիվ աշխատանքները՝ պետական կառավարման համակարգի բնականոն և լիարժեք գործունեությունն ապահովելու համար: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am