1000х90.jpg (78 KB)

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կարևորեց Երևանի աղբահանության խնդրի լուծումը

Armenpress 14:48, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը սեպտեմբերի 12-ին քայլերթ իրականացրեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր և  համախոհների հետ  շրջեց  համայնքի  բոլոր  կենտրոնական  փողոցներով, ջերմ  և  անկեղծ  մթնոլորտում  զրուցեց  բնակիչների հետ, պատասխանեց  նրանց հուզող բազմաբովանդակ  հարցերին:

Հայկ Մարությանն ասաց, որ ներկայումս Երևանի կարևորագույն խնդիրներից մեկն է աղբահանության հարցն է:

«Չնայած մենք ծանոթ էինք իրավիճակին, բայց պարզվեց, որ ամեն տեղ է այս վատ վիճակը, և այն հրատապ պետք է լուծել»,-ասաց նա:  Սեպտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին «Իմ քայլը» դաշինքը կազմակերպելու է հանրահավաք Պարույր Սևակի արձանի հարակից հրապարակում:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:

Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am