Աբեն առաջարկել է քննարկել Սախալինի եւ Ճապոնիայի միջեւ կամրջի կառուցման գաղափարը

Armenpress 13:05, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սախալինի եւ Ճապոնիայի միջեւ կարող Է կամուրջ կառուցվել, փորձագետները պետք Է ուսումնասիրեն նման նախագծի շահութաբերությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է այդ նախագծին՝ երկաթուղային անցումով Ռուսաստանի մայրցամաքային մասի եւ Սախալինի միացմանը, իսկ հետո՝ գուցե եւ այն մինչեւ Ճապոնիա հասցնելուն, դրա համար, ամենից առաջ, անհրաժեշտ Է, որ փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրեն տնտեսական շահութաբերության տեխնիկական հնարավորությունները»,-ասել Է Աբեն՝ սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

Նա նշել Է, թե անհրաժեշտ Է, որ Ռուսաստանը եւ Ճապոնիան «քայլ առ քայլ առաջ տանեն համատեղ նախագծերը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am