Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

Armenpress 11:25, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-13-ը  աշխատանքային այցով կմեկնի Ժնև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, սեպտեմբերի 13-ին նախարարը բացման խոսքով հանդես կգա  Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակով թեմատիկ քննարկմանը:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։

Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am