ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը կայցելի Պեկին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ ԱԳՆ հրավերով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը սեպտեմբերի 13-17-ը կայցելի Պեկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Արմեն Պապիկյանը կայցելի Պեկին՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով»,- նշեց Բալայանը:

Պապիկյանը կայցելի նաև Շանհայ, որտեղ հանդիպում կունենա տեղի իշխանությունների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am