1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Armenpress 11:14, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի ուղղությամբ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսպիսի իրավիճակներում մեր գործողությունների մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ներն ու դեսպանները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից»,- նշեց Բալայանը:

Տիգրան Բալայանի խոսքով՝ ադրբեջանական ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում, ինչը նրանց ապակառուցողական կեցվածքի հետևանքն է:

«Ադրբեջանը մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am