Նյու Յորքում կայացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն

Armenpress 21:59, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նյու Յորքում 2001-ի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված արարողություն է կայացել: Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել տեղական հեռուստաալիքներով հեռարձակվող սգո միջոցառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը։

Արարողությանը, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ տեղական ժամանակով 08։46-ին. 17 տարի առաջ հենց այդ ժամին «Ալ Քաիդա» ցանցի ահաբեկիչների կողմից առևանգված առաջին ինքնաթիռը մխրճվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի հյուսիսային երկնաքերի մեջ: Դրանից հետո միջոցառմանը ներկա տուժածների հարազատները սկսեցին հաշվել մահացածների անունները՝ 2977  մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am