«Շանթ 2018». Թուրքիայի սահմանից պայմանական ահաբեկիչներ են ներխուժել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում պայմանականորեն Թուրքիայի սահմանից փախստականների հետ ահաբեկիչներ են ներխուժել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Ունենք որոշակի առաջխաղացում Թուրքիայի սահմանից: Փախստականների խումբ է ներխուժել, որոնց մեջ կան նաև ահաբեկիչներ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը»,- նշեց փոխնախարարը:
Գաբրիել Բալայանի խոսքով՝ ՀՀ-ն համագործակցում է Թուրքիայի սահմանին հերթապահություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ՝ չեզոքացնելու այդ վտանգը:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
- «Շանթ-2018.» ԱԳՆ-ն մի շարք պայմանական փաստաթղթեր է մշակել
- Մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային
ռեսուրսի ներգրավմամբ
- «Շանթ-2018». ՀՀ ԱԺ աշխատակազմում ամփոփվել են «Շանթ-2018» զորավարժության
արդյունքները
- «Շանթ-2018». ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության
արդյունքները
- «Շանթ-2018». Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային արժեքների
պայմանական տեղափոխվում է կատարվել