Հայաստանցի ստեղծագործողներն իրենց աշխատանքները կներկայացնեն «Viennacontemporary 2018» փառատոնում

Armenpress 17:48, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստ Հայաստան» հիմնադրամը հրավեր է ստացել «Viennacontemporary 2018» արվեստի միջազգային փառատոն-տոնավաճառից՝ ներկայացնելու Հայաստանը որպես «Ֆոկուս երկիր»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 27-30-ը Վիեննայի (Ավստրիա) «Մարքս Հալլե» սրահում:

«Viennacontemporary 2018»-ում ներկայացվելու է Հայաստանի վերջին տարիների արվեստի դաշտի տեսլականը: Ցուցահանդեսի առանցքը կազմելու է «Արվեստ Հայաստան» հիմնադրամի առաջին և երկրորդ բաց մրցույթներում հաղթած 6 նախագծերի ընտրանին: Ներկայացվող արվեստագետներն են՝ Այռին Անաստասը եւ Ռենե Գաբրին, Մհեր Ազատյանը, Արման Գրիգորյանը, Փիրուզա Խալափյանը, Ռեբեկա Թոփակյանը եւ Միկա Վաթինյանը: Նշված արվեստագետների աշխատանքներին զուգահեռ՝ հայկական տաղավարում կառուցված մեդիակենտրոնը կներկայացնի Հայաստանի ժամանակակից արվեստի վերջին երեք տասնամյակը՝ կատալոգների, նկարահանված հարցազրույցների, ժամանակակից արվեստի  քարտեզի միջոցով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am