Գիտնականները պատմել են՝ ինչպես առանց դեղահաբերի իջեցնել զարկերակային ճնշումը

Armenpress 17:22, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 16 շաբաթով կենսակերպի փոփոխությունը թույլ Է տալիս իջեցնել ճնշումը եւ նվազեցնել հիպերտենզիայի դեմ պայքարի պատրաստուկների կարիքը: Այդ մասին ասված Է Սրտի ամերիկյան ասոցիացիայի ուսումնասիրության մեջ: Դրա մամուլի տեղեկագիրը հրապարակված Է EurekAlert պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սրտաբանները պարզել են, որ զարկերակային բարձր ճնշում ունեցող (սիստոլիկ՝ սնդիկի սյան 130-160 միլիմետր, դիաստոլիկ՝ 80-90) պացիենտները պետք Է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին եւ կանոնավոր կերպով սպորտով զբաղվելուն: Հանձնարարականները վերաբերում են ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ գիտափորձ անցկացնելով ավելորդ քաշ եւ բարձր ճնշում ունեցող 40-ից մինչեւ 80 տարեկան 129 մարդկանց մասնակցությամբ:

Պատահականության սկզբունքով փորձարկվողներին բաժանել են երեք խմբի: Դրանցից յուրաքանչյուրի համար հետազոտողները մշակել են հատուկ 16-շաբաթյա ծրագիր: Առաջին կատեգորիայմոս հայտնված պացիենտները անցել են մրգերի, բանջարեղենի բարձր պարունակությամբ եւ կարմիր մսի, աղի ու քաղցրավենիքի ցածր պարունակությամբ սննդակարգի, ինչպես նաեւ շաբաթվա մեջ երեք անգամ սպորտով են զբաղվել՝ մարզիչների հետ: Երկրորդ խմբի անդամները սնվել են նույն ծրագրով, բայց չեն մարզվել, երրորդ խմբի անդամները չեն արել ոչ այս, ոչ այն: Ընդ որում՝ ոչ ոք դեղամիջոցներ չի ընդունել:

Արդյունքում պարզվել Է, որ առաջին խմբի մասնակիցներին հաջողվել Է զգալիորեն քաշ գցել (միջին հաշվով 8,6 կիլոգրամ) եւ իջեցնել զարկերակային ճնշումը՝ «վերինը»՝ 16 կետով, իսկ «ստորինը»՝ տասը կետով: Ընդ որում՝ գիտափորձին առաջին ծրագրով մասնակցած պացիենտների միայն 15 տոկոսն Է դրանից հետո դեղորայքի կարիք ունեցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am