Եվրախորհրդարանը կոչ է արել ուժեղացնել սեռական ոտնձգությունների դեմ պայքարը

Armenpress 17:12, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը սեպտեմբերի 11-ին հավանություն Է տվել այն բանաձեւին, որով կոչ Է արվում ԵՄ-ում ուժեղացնել պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, ինչպես նաեւ կին քաղաքական գործիչների նկատմամբ «թրոլինգի» դեմ Համացանցում: Բանաձեւի նախագիծը ներկայացվել Է կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության կոմիտեի զեկուցողի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կանանց մինչեւ 55 տոկոսը ԵՄ-ում ենթարկվել Է սեռական ոտնձգությունների, յուրաքանչյուր տասներորդ կինը սեռական ոտնձգության կամ հետապնդումների Է ենթարկվել նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ»,-ասված Է բանաձեւին կից բացատրական գրության մեջ:

«Եվրախորհրդարանը կոչ Է անում անդամ երկրներին՝ միջոցներ ձեռնարկել աշխատավայրերում բռնությունները եւ սեռական ոտնձգությունները կանխելու ու կասեցնելու համար, այդ թվում՝ խախտողների նկատմամբ… խիստ եւ զսպող պատժամիջոցների միջոցով»,-ասված Է բանաձեւի տեքստում, որին հավանություն Է տրվել 528 «կողմ» եւ 48 «դեմ» ձայներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am