Հնդկաստանում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել Է 50-ի


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Տելինգանի նահանգում ուխտավորների փոխադրող ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 50-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են նահանգի իրավապահ մարմիններում: «Ներկայում մեզ հայտնի Է 50 զոհվածների մասին, նրանց թվում կան երեխաներ:

Տուժածների թիվը շուրջ 20 Է, նրանցից մի քանիսը ծանր վերքեր են ստացել: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ»,-ասել Է ոստիկանության ներկայացուցիչը: «Սա վերջին մի քանի տարում ամենախոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկն Է ոչ միայն Տելինգանում, այլեւ ամբողջ Հնդկաստանում»,-հավելել Է գործակալության զրուցակիցը:

Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 11-ի առավոտյան Ջագտյալի շրջանում: Ավտոբուսում, որում, ըստ նախնական տվյալների, գտնվում Էր շուրջ 70 մարդ, այդ թվում՝ ուխտավորներ ու նրանց ընտանիքների անդամներ, լեռնանցքով ուղեւորվում Էր Կոնդագատու հայտնի սրբավայրը: Ոստիկանությունում այն կարծիքին են, որ վթարի առավել հավանական պատճառը դարձել Է արգելակների խափանումը: Մի քանի անգամ շրջված ավտոբուսն ընկել Է անդունդը: Ներկայում վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտված են: Իշխանությունները պատահածի հետաքննություն են անցկացնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am