Եվրոպայի լիգայից և ՉԼ-ից բացի կլինի նոր՝ երրորդ ֆուտբոլային մրցաշար  

Armenpress 15:27, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, պլանավորում է նոր` երրորդ մրցաշարի անցկացում եվրոգավաթներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC-sport-ը: Բացի Չեմպիոնների լիգայից և Եվրոպայի լիգայից կլինի նոր՝ երրորդ մրցաշար, որը կմեկնարկի 2021 թվականից: Ըստ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների, եվրագավաթների ներկայիս մոդելը կարիք ունի թարմացման:

2019 թվականի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում՝ «Վանդա Մետրոպոլիտան»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am