1000х90.jpg (78 KB)

Թրամփի աստղը վերադարձել Է Հոլիվուդի «Փառքի ծառուղի»

Armenpress 15:11, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աստղը վերստին իր տեղն Է զբաղեցրել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Հոլիվուդի առեւտրի պալատում: «Փառքի ծառուղում» Թրամփի աստղը քանիցս ենթարկվել Է վանդալների հարձակմանը, մասնավորապես, այն նկարապատել են տարբեր խորհրդանշաններով:

Դեռ ավելին, վանդալները մի քանի անգամ աստղը փչացրել են հարվածող գործիքներով: Վերջին հարձակումը կատարվել Էր այս տարվա հուլիսին, երբ մի տղամարդ աստղը ջարդել Էր քլունգով, որը նա բերել Էր կիթառի պատյանում: «Ցանկացած աստղ, որն ավերվել կամ ենթարկվել Է վանդալիզմի, անկախ այն բանից՝ ում Էր այն պատկանում, կփոխարինվի Hollywood Historic Trust ոչ առեւտրային խմբի կողմից: Եթե մարդիկ չարացած են մեր դափնեկիրներից մեկի վրա, հուսով ենք, որ նրանք կկարողանան իրենց զայրույթը պարպել ավելի դրական ձեւով, քան Կալիֆոռնիայի նահանգի տեսարժան վայրը քանդելով»,-ասված Է առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Լերոն Դաբլերի հայտարարության մեջ, որը հրապարակված Է կազմակերպության կայքում:

Ներկայում Հոլիվուդի «Փառքի ծառուղում» կա դերասանների, երաժիշտների, պրոդյուսերների, տնօրենների եւ բազմաթիվ այլ մարդկանց ավելի քան 2,5 հազար անվանական աստղ, որոնք ավանդ են ներդրել ժամանցի եւ արվեստի ինդուստրիայում: «Փառքի ծառուղին» Լոս Անջելեսի ամենավառ տեսարժան վայրերից մեկն Է, ուր տարեկան այցելում Է շուրջ 10 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am