ԱԱԾ տնօրենը ասուլիսի ընթացքում պարզաբանում կներկայացնի ենթադրյալ գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ

Armenpress 15:08, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կայանալիք մամուլի ասուլիսին պարզաբանում կներկայացնի համացանցում հայտնված ենթադրյալ գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ տնօրենին հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ»,- ասաց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am