Հնդկաստանում ուխտավորների փոխադրող ավտոբուսն ընկել Է կիրճը. զոհվել Է առնվազն 32 մարդ

Armenpress 13:46, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավի Տելինգանի նահանգում առնվազն 32 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել Է կիրճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Times of India թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 11-ի առավոտյան Ջակտյալի շրջանում:

Նշվում Է, որ ավտոբուսը, որում եղել Է 62 մարդ, լեռնանցքով ուղեւորվում Էր Կոնդագատու սրբավայր: Ենթադրվում Է, որ վարորդը ճանապարհի բարդ հատվածում գլուխ չի հանել մեքենայի կառավարումից, ինչից հետո ավտոբուսը չորս անգամ շրջվել Է եւ ընկել անդունդը: Ներկայում վթարի վայրում կատարվում են փրկարար աշխատանքներ, շուրջ 30 մարդու ճակատագիրն առայժմ անհայտ Է մնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am