1000х90.jpg (78 KB)

Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց Կարեն Կարապետյանը

Armenpress 12:57, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ-ն փակ քվեարկությամբ Հայաստանի հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց Կարեն Կարապետյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ընտրվել է 88 կողմ ձայներով:

«ՀՀ հաշվիչ պալատի  ընտրության համար առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը: 105 պատգամավորից 88-ն է մասնակցել քվեարկության: Կողմ է քվեարկել 78, իսկ դեմ` 10 պատգամավոր: Որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել»,-ներկայացրեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Այսպիսով՝ ՀՀ հաշվիչ պալատի անդամ է ընտրվել Կարեն Կարապետյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am