Արա Բաբլոյանը սահմանադրական փոփոխությունները պատկերացնում է միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով

Armenpress 12:50, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սահմանադրական փոփոխությունները պատկերացնում են միայն քաղաքական կոնսենսուսի, քննարկումների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք դեռ սահմանադրական փոփոխությունների առաջարկություն չենք ստացել: Սակայն դա կարող է լինել միայն քաղաքական ուժերի քննարկման և կոնսենսուսի արդյունք: Սահմանադրական փոփոխությունը չի կարող լինել մեկ կամ երկու քաղաքական գործչի ցանկության արդյունք»,-ասաց ԱԺ նախագահն ու հավելեց` փոփոխությունները պատկերացնում է միայն քննարկումների և բանակցությունների միջոցով:

Անդրադառնալով հնարավոր արտահերթ խորհդարանական ընտրութուններին՝ նա ասաց, որ  հստակ ժամկետ չի կարող նշել: ԱԺ-ում ստեղծել են համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am