Սիլվեստր Ստալոնեն շուտով ձեռնամուխ կլինի Ռեմբոյի մասին հինգերորդ ֆիլմի նկարահանմանը

Armenpress 12:32, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի Վիետնամի պատերազմի վետերան Ջոն Ռեմբոյի մասին հերթական ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին դերասանը սեպտեմբերի 10-ին հայտնել Է իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Շուտով ձեռնամուխ եմ լինելու նկարահանումներին եւ շատ հուզված եմ:

Աշխարհը, հնարավոր Է, փոխվում Է, բայց ոչ նա»,-գրել Է դերասանը՝ զետեղելով «Рэмбо IV» (2007 թ.) կինոնկարից իր հերոսի լուսանկարը: «Ոչինչ Էլ ավարտված չԷ»,-գրել Է նա՝ օգտագործելով իր հերոսի հայտնի արտահայտություններից մեկը: Նոր ժապավենը կլինի կինոԷպոպեայի՝ թվով հինգերորդ մասը: Առաջին ֆիլմը՝ «Ռեմբո. Առաջին արյունը», նկարահանվել Է 1982 թվականին: Ռեժիսոր Թեդ Կոտչեֆի՝ 15 մլն դոլար բուջեով ժապավենը համաշխարհային վարձույթում հավաքել Է ավելի քան 125,2 մլն դոլար, հաղորդվել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am