Տեսանյութով ցուցադրվել Է՝ ինչպես են հազարից ավելի դելֆիններ որս անում Կալիֆոռնիայի ափերի մոտ

Armenpress 11:26, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սովորաբար դելֆինները մեծ խմբերով որս են անում բաց ծովում, բայց երբեմն դա տեղի Է ունենում ափի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Washington Post թերթը:

«Դելֆինները սովորաբար որս են անում ընտանիքով կամ մի քանի տասնյակ ազգակիցների խմբերով, իսկ երբեմն Էլ հարյուրավոր առանձնյակներով,-ասել Է տեսագրության հեղինակ Պատրիկ Վեբսթերը:-Սակայն որսին, որը հայտնվել Է տեսանյութում, մասնակցել Է շուրջ հազար դելֆին»: Փորձագետը հավելել Է, որ դա հիրավի կախարդական պահ Էր, որն ավելի հաճախ դուրս Է մնում մարդու տեսադաշտից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am