1000х90.jpg (78 KB)

Իրկուտսկի մարզում դասի ժամանակ փլվել են դպրոցի պատերը

Armenpress 11:21, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ույան գյուղում փլվել Է դպրոցի մասնաշենքերի միջեւ անցումի պատը: Երեխաներին ու հաստատության աշխատողներին տարհանել են, ոչ ոք չի տուժել: Պարապմունքները չեղարկված են:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRK.ru տեղական հրատարակությունը: Ականատեսների նկարահանած տեսագրությունը հրապարակել Է «360» հեռուստաալիքը: Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 9-ին: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Նշվում Է, որ շենքի այդ մասը վթարային Էր ճանաչված 2009 թվականին: Այն չԷր օգտագործվում եւ փակ Էր: Ինչպես հավելում Է HuePub-ի Telegram-ալիքը, շենքը կառուցվել Է 1983 թվականին, այժմ այնտեղ սովորում Է 230 երեխա:

//


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am