Թրամփը «Ֆլորենս» փոթորկի պատճառով արտակարգ դրություն Է հայտարարել Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայում

Armenpress 09:59, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Հարավային եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում Է «Ֆլորենս» փոթորիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:

Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում Է, որ փոթորկի հետեւանքների վերացման ծախսերում համերկրային իշխանությունների բաժինը կկազմի մինչեւ 75 տոկոս: Հարավային Կարոլինայում տարհանում Է սկսվել, մինչեւ մեկ միլիոն բնակիչներ պետք Է լքեն իրենց տները: «Ֆլորենս» փոթորիկը վտանգավոր չորրորդ կատեգորիային Է մոտենում ԱՄՆ-ի ատլանտյան ափին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, այն բանի հավանականությունը, որ փոթորիկը ափամերձ շրջաններին կհարվածի հինգ օրվա ընթացքում, այժմ կազմում Է ավելի քան 90 տոկոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am