Հայաստանի ու Վրաստանի վարչապետներն այցելել են Երևանի կոնյակի գործարան


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի գործարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել գործարանի տարածքում ու ծանոթացել կոնյակի արտադրության պատմությանը:

Շրջայցի ընթացքում երկու երկրների վարչապետները մակագրել են կոնյակի իրենց անվանական տակառները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am