Նախագահը հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

Armenpress 18:01, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջեւ բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին:

Հյուրերը նաեւ նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան այցելությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am