1000х90.jpg (78 KB)

Աբեն հայտարարել Է, որ ինքը եւ Պուտինը ամեն ինչ կանեն հաշտության պայմանագիր կնքելու համար

Armenpress 17:47, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճաապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել Է, որ ինքը եւ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը կներդնեն Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ հաշտության պայմանագրի կնքման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր նոր մոտեցումները փոխում են ճապոնա-ռուսական համագործակցության բնութագրերը: Առանց վնասելու երկու կողմերի իրավական դիրքորոշումը, իրականացվում Է այն, ինչ կարելի Է անել: Կուտակելով նման փորձ՝ մենք գնում ենք այն բանին, ինչին մենք ձգտում ենք նախագահ Պուտինի հետ՝ հաշտության պայմանագրին: Այդ խնդիրը լուծելու համար մենք նախագահի հետ ներդնելու ենք բոլոր ջանքերը»,-ասել Է Աբեն՝ ամփոփելով Վլադիվոստոկում ՌԴ նախագահ Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Աբեն նաեւ հայտնել Է, որ երկու երկրների ղեկավարները Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում հաստատել են համատեղ նախագծերի ճանապարհի քարտեզը Կուրիլյան կղզիներում:

«Հյուսիսային չորս կղզիներում ենք ձեռնարկում ենք համատեղ միջոցներ՝ իրականացնելու համատեղ տնտեսական գործունեություն: Եվ մենք նախագահ Պուտինի հետ առանձնացրել ենք հինգ նախագիծ եւ այսօրվա հանդիպմանը հաստատել ենք ձկնորսության եւ ծովամթերքների, զբոսաշրջության, հողմային ԷլեկտրաԷներգիայի, աղբի վերամշակման ոլորտում մեր նախագծերի իրացման ճանապարհային քարտեզը»,-ասել Է Աբեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am