Ցանցում մանրամասնություններ են հրապարակվել նոր iPhone-ների վերաբերյալ

Armenpress 17:35, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հրապարակել են Apple-ի նոր սմարթֆոնների անվանումները, որոնք ներկայացվելու են սեպտեմբերի 12-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է 9to5mac-ը՝ վկայակոչելով Weibo չինական սոցցանցի պոստը:

Աղբյուրը պնդում Է, որ հայտնվել Է China Mobile չինական խոշոր բջջային օպերատորի փակ շնորհանդեսին: Այստեղ նա լուսանկարել Է սլայդ, որտեղ մանրամասնություններ են բացահայտվում նոր iPhone-ների վերաբերյալ: Լուսանկարը հաստատում Է, որ Apple-ը կթողարկի երեք iPhone՝ 5,8, 6,5 եւ 6,1 դյույմ Էկրաններով:

Առաջին երկուսը կկոչվեն iPhone XS եւ XS Plus, իսկ երրորդը՝ iPhone XC: Նաեւ սլայդում ցուցադրված Է նոր սմարթֆոնների արժեքը՝ iPhone XS-ը՝ 7388 յուան, XS Plus-ը՝ 8388 յուան, XC-ը՝ 5888 յուան: Օգոստոսի վերջին հրապարակվել Էին նոր iPhone XS-ի լուսանկարները: iPhone XS-ի երկու տարբերակներն Էլ վաճառվելու են ոսկեգույն երանգով: Բացի այդ, ընկերությունը կներկայացնի Apple Watch Series 4-ը՝ մեծացված դիսփլեյով:

//


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am