Փայտփորիկը մարտնչում Է իր ձագերի վրա հարձակված օձի դեմ. անհավանական տեսանյութ

Armenpress 16:19, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օձը մտել Է թռչնի բույնը, երբ նա այնտեղ չԷր, բայց մայրն առանց մարտի չի հանձնել իր ձագերին: Այս զարմանալի տեսանյութը հեռավոր 2009 թվականին նկարահանվել Է Պերուում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զբոսաշրջիկները հանգստի ժամանակ նավակով լողում Էին գետով եւ նկատել են, թե ինչպես Է փայտփորիկը խուճապահար պտույտներ տալիս ծառի շուրջը եւ կտուցով հարվածներ հասցնում անցքի մեջ: Որոշ ժամանակ անց այնտեղից դուրս Է սողում օձը: Մայրը մարտնչում Է մինչեւ վերջ եւ իրեն զոհաբերում՝ փորձելով փրկել ձագերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am