Էլիզաբեթ Թեյլորի զարդերը՝ Մոսկվայում. կադրեր ցուցահանդեսից


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի թանգարաններում անցկացվում Է Bvlgari ժամացույցների եւ ոսկերչական զարդերի տան ցուցահանդեսը, որը կրում Է «Կանացիության հմայքը: Հռոմեական թանկարժեք զարդերի շքեղությունը» խորագիրը: Տեսանյութում ցուցադրված են հռոմեական զարդերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կրեմլյան թանգարանի ցուցահանդեսային երկու սրահներում հինգ հարյուրից ավելի բացառիկ զարդեր են ներկայացված Bvlgari-ի ժառանգության հավաքածուից, ինչպես նաեւ նաեւ աշխարհի մասնավոր հավաքածուներից: Ցուցադրանքը ներառում Է դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Անիտա Էկբերգի զարդերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am