1000х90.jpg (78 KB)

Չալյանը հաղթել է Ջուլֆալակյանին Լեհաստանի մրցաշարի եզրափակիչում  

Armenpress 11:36, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 77 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցում էին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Կարապետ Չալյանը: Այստեղ հաղթող դուրս եկավ Չալյանը և դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վլադիսլավ Պետլյանսկու հուշամրցաշարում 55 կգ քաշային Նորայր Հակոբյանը եզրափակիչում 10:2 հաշվով հաղթեց բուլղար Նեդյալկո Պետրովին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տուշեով առավելության հասավ բուլղարացի Նիկոլայ Վիչևիի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում տուշեով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, սակայն իրավունք ստացավ մրցել բրոնզե մեդալի համար: Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի ներկայացել այս գոտեմարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am