Թուրք-հունական սահմանը խախտած թուրք զինվորներ են ձերբակալվել

Armenpress 11:31, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանը խախտելու պատճառով Հունաստանի տարածքում երկու թուրք զինվոր է ձերբակալվել:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

 Թուրք զինվորները ձերբակալված են մնացել 7 ժամ, ապա ազատ են արձակվել:

Զինվորները պնդել են, որ սահմանը հատել են անզգուշորեն, նրանց զինվորական կոչումների վերաբերյալ մանրամասներ դեռևս հրապարակված չեն:

 Մարտին թուրք-հունական սահմանը հատելու պատճառով Թուրքիայում ձերբակալվել էին երկու հույն զինվորականներ, որոնք մեղադրվում էին պետական սահմանը անօրինական հատելու և լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ:

 Շաբաթներ առաջ Թուրքիայում ձերբակալված հույն զինվորականները նույնպես ազատ էին արձակվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am