ՊԵԿ-ը 2018-ի ութ ամիսներին 16 տոկոսով ավելի հարկ է հավաքագրել

Armenpress 11:26, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա ութ ամսում պետեկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, որոնցից 670.7 միլիարդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների կողմից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 15.9 տոկոս: «Հարկային մասով աճը կազմել է 100.7 միլիարդ դրամ կամ 17. 7 տոկոս, իսկ մաքսային մասով 20.1 միլիարդ դրամ կամ 10.6 տոկոս»,- հայտնեց Անանյանը: Ինչ վերաբերում է հիշյալ ժամանակահատվածում հարկ վճարողներին ԱԱՀ հետվերադարձին, ապա այն կազմել է 67.2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 26.1 միլիարդով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am