1000х90.jpg (78 KB)

Կիմ Չեն Ունի այցը Ռուսաստան կարող է կայանալ մինչեւ տարեվերջ

Armenpress 09:56, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Ռուսաստան կարող Է կայանալ մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, սեպտեմբերի 10-ին հայտարարել Է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, տեղեկցանում Է «Արմենպրես»-ը:

«Նա մտադիր արձագանքել ՌԴ նախագահի առաջարկին եւ առաջիկայում, կախված Վլադիմիր Վլաիմիրովիչի գրաֆիկից, նա պատրաստ Է այցով ժամանել Ռուսաստան: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս՝ մինչեւ տարեվերջ, այդ այցը կկայանա»,- ասել Է Մատվիենկոն լրագրողներին՝ ավարտելով այցը Հյուսիսային Կորեա:

ԿԺԴՀ Մատվիենկոյի այցն սկսվել Էր սեպտեմբերի 7-ին, Փհենյանում նա Ռուսաստանը ներկայացրել Է Հյուսիսային Կորեայի 70-ամյակին նվիրված հանդիսություններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am