Մակեդոնիան առանց լուրջ ջանքերի հաղթեց Հայաստանին. Ազգերի լիգա

Armenpress 21:53, 9 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի երկրորդ տուրում արտագնա խաղում պարտվեց Մակեդոնիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում Հայաստանի ընտրանին շատ հաշվենկատ էր գործում: Սակայն խաղի 14-րդ րոպեին Անդրե Չալըշըրը ըստ մրցավարի խախտեց խաղի կանոնները տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց և Մակեդոնիային հաշվի մեջ առաջ մղեց Ալիոսկին: Հանդիպման միջմանասում ավելի շատ տիրում էր Մակեդոնիայի հավաքականին: Երկրորդ կեսում գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ չես խփում դու, գոլն են խփում քեզ: Խաղի 59-րդ րոպեին Մակեդոնիան խփեց նաև երկրորդ գոլը: Գորան Պանդավն գոլը գրանցեց իր ակտիվում: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց և Մակեդոնիան ոչ մեծ ջանքեր գործադրելով հաղթեց Հայաստանին 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին՝ Երևանում ընդունելով Ջիբրալթարին, իսկ հոկտեմբերի 16-ին կմրցի Մակեդոնիային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am