Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել հրեական Նոր տարվա կապակցությամբ

Armenpress 18:47, 9 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը։

Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է մեր երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, որ գալիք տարին լինի խաղաղ աշխատանքի, արդար վաստակի և երջանկության տարի»,-նշված է  վարչապետի ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am