Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել. Ալեքսանյանը պարտվել է

Armenpress 09:54, 9 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 55 կգ քաշային Նորայր             Հակոբյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթեց բուլղար Նեդյալկո Պետրովին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տուշեով առավելության հասավ բուլղարացի Նիկոլայ Վիչևիի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում տուշեով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, սակայն իրավունք ստացավ մրցել բրոնզե մեդալի համար: Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին վնասվածքի պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am