Ֆուտբոլի հավաքականն արդեն Մակեդոնիայում է

Armenpress 16:24, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամանել է Սկոպյե:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը մեկնեցին ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կկայանա Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ՆՀՀ Մակեդոնիա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց» 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    

Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»  

Անդրե Չալըշըր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)                     

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»      

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կիսապաշտպաններ

Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)                    

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)    

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ II» (Հոլանդիա)

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Արմեն Մանուչարյանը: ՆՀՀ Մակեդոնիայում թիմին կմիանա Նարեկ Պետրոսյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am