ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ներկայացրել է ՀՀ կառավարության տեսլականը հայ- ռուսական հարաբերություններում

Armenpress 13:42, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Մոսկվայում մեկնարկած «Լարան 2018» համաժողովի ժամանակ հանդիպել է ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի մասնակիցների բազմաթիվ հարցերի պատասխանելով, դեսպանը  անդրադարձել է ներկայումս  հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին  և ներկայացրել Հայաստանի կառավարության տեսլականը` հայ-ռուսական հարաբերությունների  հետագա զարգացման հարցում:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը խոսել է նաև սփյուռքի և դրա կազմակերպչական կառույցների հետ աշխատելու նոր մոտեցումների մասին:

Ելույթում Վարդան Տողանյանը ներկայացրել է դեսպանատան նոր նախաձեռնություններն՝ ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի միջև մշակութային եւ հասարակական կապերի խորացմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am