Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի մրցակիցը փոխվել է


ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մրցակիցը փոխվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Punch Boxing պրոմոթերական ընկերությունը:  Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր հերթական մենամարտն է անցկացնելու, մրցելով ռուս Ալեքսանդր Շարոնովի հետ: Կայանալիք մենամարտի պայմանագիրը դեռ չէր ստորագրվել, իսկ Շարոնովը հրաժարվել է մենամարտից: Այնուամենայնիվ, նույն օրը Երիցյանը մենամարտ կունենա, իսկ մրցակցի անունը կհայտնենք առաջիկայում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am