1000х90.jpg (78 KB)

Դել Պոտրոն և Ջոկովիչը ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում են

Armenpress 10:57, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կիսաեզրափակչի առաջին զույգում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն իսպանացի Ռաֆայել Նադալի հետ մրցախաղում հաղթում էր երեք սեթերից հետո, երբ Նադալը ծնկի նվասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից:

Մյուս մրցախաղում սերբ Նովակ Ջոկովիչը 2 ժամ 24 րոպե ձգված խաղում 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթեց Կեյ Նիսիկորային:

ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում կմրցեն դել Պոտրո-Ջոկովիչ զույգը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am